ԲՀԿ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որ տևական ժամանակ պատերազմ է հայտարարել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից:
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը թվարկեց այն դիտարկումները, որոնք արել է ՀՅԴ-ն՝ ԸՕ-ի նախագծի վերաբերյալ:
ՀՀԿ-ն, թողած հեռվում «Կարսն ու Կարինե Քոթանջյանին», ասել է` Օսկանյանին ու ներքաղաքական զարգացումները, անհունորեն խորասուզվել է արտքաղաքական խմորումների մեջ` Մոսկվա, Հունաստան, Կիպրոս, Բրյուսել:
«Այդ հրապարակումը ծայրից ծայր հիմարություն է, որովհետև ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք կարող է հասկանալ, որ ես նման քայլ չէի կարող կատարել: Ավելին՝ արդյո՞ք իմ պահվածքը վկայում է այն մասին, որ ես խուճապի մեջ եմ և կարող է նման քայլեր ձեռնարկել»,-ELQ-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍՀԴԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին փոխարինել է խմբակցության քարտուղար, բանաստեղծ Աղվան Վարդանյանը:
Թեև կառավարությունը արդեն մշակել էր ԵԱՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաներ ներմուծող ֆիզիկական անձանց ԱԱՀ-ից ազատելու կարգը, այնուհանդերձ, գործադիրը երեկ հավանություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանի և Գարեգին Նուշիկյանի նախագծին` նույն առաջարկի վերաբերյալ։
Ներքաղաքական դաշտում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում: ՀՀԿ-ՀՅԴ «ամուսնությունը» սկսել է շարժել բոլոր այսբերգները, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, կառավարությունում և ոստիկանական համակարգերում տեղի ունեցողն է:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...